ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 05.02.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն որոշում է կայացրել վերսկսել տեղեկատվություն ուղարկել Ճանապարհային ոստիկանություն ԱՊՊԱ ոլորտում համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով վարորդների կողմից ինքնուրույն` առանց Ճանապարհային ոստիկանության մասնակցության գրանցվող բոլոր այն ավտովթարների վերաբերյալ, որտեղ վթարի կողմ հանդիսացող ավտոմեքենաներից որևէ մեկի վերաբերյալ վթարի պահին առկա չի եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր։