Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ուշադրություն

Ուշադրություն 09.12.2013

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը հայտարարում է առաջարկների ներկայացման հարցում՝ 2013թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող և հաջորդող երկու տարիների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման նպատակով:

Առաջարկները կարող են ներկայացնել անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.
1.
ունեն ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման 5 տարվա փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (Համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված և http://firm-rankings.vrl-financial-news.com կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերության` լավագույն 10 աուդիտորական կազմակերպություններ),
2.
աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորն ունի ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և փորձի ընթացքում առնվազն 5 ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),
3.
աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսն ունեն աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
4.
աուդիտորական կազմակերպության աուդիտորական խմբում ընդգրկված է համապատասխան գիտելիքներ և համապատասխան որակավորում ունեցող ակտուար, որը ունի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ակտուարական ոլորտում: Ընդ որում, ակտուարի համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայականը կամ օտարերկրյա կազմակերպության կողմից տրված ակտուարի որակավորումը (օրինակ՝ Սի-Ի-Ար-Էյ, Էֆ-Այ-Էյ, Էֆ-Այ-Էյ-Էյ, Էս-Էյ-Օ, Սի-Էյ-Էս) հավաստող համապատասխան փաստաթուղթը,
5.
աուդիտորական կազմակերպությունը Բյուրոյի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու Բյուրոյի, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը

6. պայմանագրով պետք է նախատեuվի, որ աուդիտորական uտուգում իրականացնելու ընթացքում Բյուրոյի ֆինանuական վիճակի` աուդիտորական կազմակերպության կարծիքով էական վատթարացման փաuտեր, ինչպեu նաև ներքին համակարգերի (այդ թվում` ներքին հuկողության համակարգի) թերություններ հայտնաբերելու դեպքում անկախ աուդիտն իրականացնող անձը պարտավոր է դրանց մաuին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային oրվա ընթացքում տեղյակ պահել խորհրդին և Կենտրոնական բանկին

2013թ.
Աուդիտի իրականացման ավարտը` 15.03.2013թ.
Հաշվետվության տրամադրման ամսաթիվը` 31.03.2013թ.

Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն.
- 201
3թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և աուդիտորական եզրակացության ներկայացումը:
- 201
3թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարության» փաստաթղթի ներկայացումը:

2014թ.
Աուդիտի իրականացման ավարտը` 15.03.2014թ.
Հաշվետվության տրամադրման ամսաթիվը` 31.03.2014թ.

Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն.
- 201
4թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և աուդիտորական եզրակացության ներկայացումը:
- 201
4թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարության» փաստաթղթի ներկայացումը:

2015թ.
Աուդիտի իրականացման ավարտը` 15.03.2015թ.
Հաշվետվության տրամադրման ամսաթիվը` 31.03.2015թ.

Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն.
- 201
5թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և աուդիտորական եզրակացության ներկայացումը:
- 201
5-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարության» փաստաթղթի ներկայացումը:

Բոլոր տարիներին աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն նաև եզրակացության ներկայացում`

1)  Բյուրոյի ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգի` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.

2)  Բյուրոյի ներքին տեղեկատվական համակարգի առկայության և որակի մասին:

 

Առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով, լիազոր անձի կողմից ստորագրված և կնքված մինչև 2013 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում` ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով:

Առաջարկները պետք է ներառեն`
-
ընկերության աուդիտորական փորձը, հատկապես` ապահովագրական կամ բանկային համակարգում փորձը հիմնավորող տեղեկատվությունը, աուդիտի խմբում ներառված աուդիտորների ռեզյումեները, աշխատանքային փորձը, մասնագիտական որակավորումները, աուդիտի իրականացման և եզրակացության ներկայացման ժամկետները, ընկերության անդամների (ղեկավարների) և Բյուրոյի կառավարման մարմինների անդամների, ղեկավարների և աշխատակիցների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ տեղեկանք:
-
աուդիտի արժեքը` ներառյալ հարկերը:

Առաջարկները կամփոփվեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով:

Առաջարկները ձևավորելու նպատակով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 58-00-32 (121) հեռախոսահամարով` Ներքին աուդիտոր Զարուհի Սելիմյանին:

 

Սույն հայտարարությամբ կատարված հարցումը մրցույթի հայտարարում չէ: Սույն հայտարարության նպատակն առկա առաջարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն է: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարակությունների մասին» ՀՀ օրենքով: Առաջարկների հավաքագրման և ամփոփման գործընթացը կատարվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով:

Թարմացվել է՝ 09.12.2013 16:30:07