Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 20.12.2013 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2013 թ. դեկտեմբերի 20-ին գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից հաստատված հետևյալ կանոնները և կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները՝ 

1. «ԱՊՊԱ պայմանագրի ձևը, պայմանները» RL 1-001 կանոնների փոփոխություններ և լրացումներ, 
2. «ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգ» RL 1-002 կանոնների փոփոխություններ և լրացումներ, 
10. «ԱՊՊԱ կտրոնների տրամադրման նկատմամբ պահանջների գործողության դադարեցում» RL 1-023 կանոններ
12. «Համալիր ստուգման արդյունքներով ապահովագրական ընկերությունների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման մեթոդաբանության» RL 1-034 կանոնների փոփոխություններ,
Վերոնշյալ կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ համակարգում ԱՊՊԱ կտրոնների գործածության դադարեցմամբ, ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Բյուրոյի կողմից մշակվել է նաև նոր ՝ «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» RL 1-041 կանոնները, որով կարգավորվում են ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման, բողոքարկման կարգին և պայմաններին առնչվող հարաբերությունները: Կանոններով հնարավորինս կարճ ժամկետներում շահարգրգիռ անձանց հնարավորություն է ընձեռվում ստանալ իրենց վերաբերյալ ապահովագրական պատմությունը, ապահովագրական պատմության վերանայման պահանջ ներկայացնել կամ բողոքարկել ապահովագրական պատմությունը հատուկ այդ նպատակով ստեղծվող հանձնաժողովին: RL 1-041, RL 1-013, RL 1-014 կանոններն ուժի մեջ են մտնում 2013 թվականի դեկտեմբերի 21-ին և տեղադրված են Բյուրոյի կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում:
RL 1-001, RL 1-002, RL 1-003, RL 1-009, RL 1-010, RL 1-017, RL 1-018, RL 1-027, RL 1-034, RL 1-040 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնելու 2014 թվականի հունվարի 1-ին: Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո կանոնների ինկորպորացված տարբերակներըը կտեղադրվեն կայքի «Իրավական ակտեր» բաժնում:

Թարմացվել է՝ 24.12.2013 16:24:30