Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ուշադրություն 28.12.2013 Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից  ՀՀ տարածքում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն (ներառյալ` իրենց լիազորված անձանց կամ ապահովագրական գործակալների միջոցով) նոր ձեռքբերվող (հաշվառման կանգնեցվող) ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս, մինչև այդ ավտոտրանսպորտային միջոցի համար նոր համարանիշերի ստացումը, պարտավոր է ապահովադրին (նրա լիազորած անձին) տրամադրել կնքված ԱՊՊԱ պայմանագիր ունենալու մասին համապատասխան տեղեկանք։ 

   
  • Տեղեկանքը ստանալուց հետո ապահովադիրը (նրա լիազորած անձը) տվյալ տեղեկանքը ներկայացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառելու նպատակով։
  • Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) ստանալուց հետո ապահովադիրը (նրա լիազորած անձը) անմիջապես այն ներկայացնում է տվյալ տեղեկանքը տրամադրած անձին՝ ԱՊՊԱ պայմանագրում ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը լրացնելու նպատակով։
  • Ապահովադիրը (նրա լիազորած անձը) տվյալ տեղեկանքը տրամադրած անձից պետք է պահանջի ԱՊՊԱ պայմանագրում լրացնել ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները
  • Ուշադրություն 
    Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) տվյալ տեղեկանքը տրամադրած անձին չներկայացնելու, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը ԱՊՊԱ պայմանագրում լրացված չլինելու դեպքում, ապահովադիրը (նրա լիազորած անձը) կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության։

    Թարմացվել է՝ 28.12.2013 17:20:36