Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ուշադրություն

Ուշադրություն 27.02.2014   «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը հայտարարում է առաջարկների ներկայացման հարցում՝ մինչև 2014թ-ի դեկտեմբերի 31-ը ըստ անհրաժեշտության Բյուրոյին տպիչ սարքերի քարթրիջների մատակարարման և վերալիցքավորման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու նպատակով: Բյուրոյի տպիչ սարքերի քարթրիջների մոդելներն են՝ 

1. HP Laserjet M1536 dnf MFP
2. HP Laserjet P2015 
3. Canon i-sensys MF 4320d 
4. Canon i-sensys MF 4018 
5. Canon i-sensys MF 4410: 
  Առաջարկները պետք է ներառեն առնվազն նշված քարթրիջների գները և վերալիցքավորման արժեքը: Առաջարկները պետք է ներկայացվեն լիազորված անձի կողմից ստորագրված փակ ծրարով, մինչև 2014 թվականի մարտի 1-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում` ՀՀ 0010, ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով: Առաջարկները կամփոփվեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով: Առաջարկները ձևավորելու նպատակով անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 58-00-32 (103) հեռախոսահամարով` ՏՏ բաժնի աշխատակից Տիգրան Ավդալյանին: Սույն հայտարարությամբ կատարված հարցումը մրցույթի հայտարարում չէ: Սույն հայտարարության նպատակն առկա առաջարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն է: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարակությունների մասին» ՀՀ օրենքով: Առաջարկների հավաքագրման և ամփոփման գործընթացը կատարվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով:

Թարմացվել է՝ 27.02.2014 15:14:25