Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 31.03.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2014 թ.-ի մարտի 28-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը» RL 1-007 կանոններում կատարված փոփոխությունները:

 RL 1-007 կանոններում փոփոխությունների կատարումը պայմանավորված է ԱՊՊԱ համակարգում մատուցվող ծառայությունների միանմանության սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ, ինչպես նաև միտված է օժանդակել ԱՊՊԱ համակարգում սպառողների շահերի պաշտպանությանը և առաջարկվող ծառայությունների հասանելիությանը։ Կանոնների փոփոխությամբ ապահովագրողին արգելվում է ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար ապահովադրից պահանջել սույն կանոններով չնախատեսված տեղեկություններ կամ փաստաթղթեր կամ այդպիսի տեղեկությունների (փաստաթղթերի) ներկայացումը համարել ԱՊՊԱ պայմանագրի կնքման նախապայման կամ այդպիսի տեղեկությունների (փաստաթղթերի) չներկայացման հիմնավորմամբ ԱՊՊԱ պայմանագիրը կնքել ապահովադրի վիճակը վատթարացնող պայմաններով։

Թարմացվել է՝ 31.03.2014 17:14:14