Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 03.04.2014 «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը հայտարարում է մրցույթ Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի թափուր աշխատատեղի մասին 

 Վայրը` Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 22, տարածք 2 
 Էլ. Հասցե: info@paap.am 
 Աշխատաժամանակը` Լրիվ դրույք 
 Աշխատատեղի նկարագիրը`
 Բաժնի աշխատանքների բնականոն ընթացքի կազմակերպում և կոորդինացում, դրանց բաշխում աշխատակիցների միջև, Բաժնի աշխատանքների կատարման նկատմամբ հսկողություն, Բյուրոյի ավտոմատացված համակարգերի հուսալիության և տեխնոլոգիական զարգացման ապահովում 
Գործառույթները
- Բյուրոյի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և զարգացման ռազմավարության մշակում և Բաժնի ռազմավարական խնդիրների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Բյուրոյի գործադիր տնօրենին, 
- Բաժնի արդյունավետ գործունեության ապահովում, Բաժնի աշխատանքների ծրագրավորում, կազմակերպում և ղեկավարում, Բաժնի գործառույթների պատշաճ կատարման ապահովում, 
- Տեղեկատվական համակարգի ստեղծման, կառավարման և զարգացման ապահովում, 
Կրթությունը և անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները
- Բարձրագույն տեխնիկական կրթություն , 
- Պրոցեսների կառավարման և բիզնես վերլուծությունների ունակություն,
- SQL DB Developer, 
- Oracle DBMS տվյալների կառավարման համակարգի իմացություն,
- Oracle Developer, - Oracle administrator, 
- SQL ծրագրավորման լեզվի իմացություն։ 
Մասնագիտական աշխատանքային փորձը
 - ՏՏ ոլորտում վերջին հինգ տարում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ 
Դիմելու ընթացակարգը
Բոլոր հավակնորդները կարող են ուղարկել իրենց CV-ն և ուղեկցող նամակը (Cover letter) info@paap.am էլ. հասցեով կամ ներկայացնել Բյուրոյի գրասենյակ` Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով: 
 Դիմելու վերջնաժամկետը` 17 ապրիլի 2014թ

Թարմացվել է՝ 04.07.2014 16:33:17