Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Առաջարկների ներկայացման հարցում

Առաջարկների ներկայացման հարցում 12.05.2014       «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը հայտարարում է առաջարկների ներկայացման հարցում՝ Բյուրոյին համակարգչային տեխնիկայի մատակարարումն ապահովելու վերաբերյալ:

   Սույն հարցումը կատարվում է ստորև բերված աղյուսակում նշված նկարագրին և քանակին համապատասխանող համակարգչային տեխնիկայի մատակարարման համար.

Հ/Հ Նկարագիրը Քանակը
1. Processor: Intel Dual Core G3220 Motherboard: Gigabyte H81M-S1 Case: ATX 400Watt RAM: 4GB DDR III(1600MHz) HDD: 500 GB SATA 3 Keyboard: Standard Mouse: Standard Monitor: 20" 5 հատ
2. Processor: Intel i3 4130 Motherboard: Gigabyte H87M-D3 Case: ATX 400Watt RAM: 4GB DDR III(1600MHz) HDD: 500 GB SATA 3 Keyboard: Standard Mouse: Standard Monitor: 20" 5 հատ
3. HP LaserJet Pro M1536dnf 1 հատ
4. UPS 650Watt( min 4 power port) 30 հատ
          Առաջարկները պետք է ներառեն առնվազն նշված համակարգչային տեխնիկայի գները և երաշխիքային սպասարկման ժամկետները:   Առաջարկները պետք է ներկայացվեն լիազորված անձի կողմից ստորագրված փակ ծրարով, մինչև 2014 թվականի մայիսի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում` ՀՀ 0010, ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով: Առաջարկները կամփոփվեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով: Առաջարկները ձևավորելու նպատակով անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 58-00-32 (103) հեռախոսահամարով` ՏՏ բաժնի աշխատակից Տիգրան Ավդալյանին: Սույն հայտարարությամբ կատարված հարցումը մրցույթի հայտարարում չէ: Սույն հայտարարության նպատակն առկա առաջարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն է: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարակությունների մասին» ՀՀ օրենքով: Առաջարկների հավաքագրման և ամփոփման գործընթացը կատարվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով:       

Թարմացվել է՝ 12.05.2014 12:13:24