Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ուշադրություն

Ուշադրություն 27.05.2014   ԱՊՊԱ ոլորտում անհարկի տուգանքներից խուսափելու նպատակով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ապահովադիրներին ինչպես ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում, այնպես էլ ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո ուշադիր լինել տեխնիկական բնույթի որոշակի հարցերի նկատմամբ: Մասնավորապես, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ անհրաժեշտ է` 

  • Նախքան ԱՊՊԱ պայմանագիրը ստորագրելը ուշադիր ընթերցել այն` ստուգելով ապահովադրի անձնական, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրում արտացոլված տվյալները, հավաստիանալ, որ բոլոր, հատկապես` ավտոմեքենայի համարանիշի տառերը և թվերը ճիշտ են լրացվել, 
• Հավաստիանալ, որ ԱՊՊԱ պայմանագրում անպայման նշված է ավտոտրանսպորտային միջոցի սպիտակ հիմնագույնով համարանիշը, անգամ եթե այն կրում է դեղին հիմնագույնով համարանիշ, 
• ԱՊՊԱ պայմանագրում նշված տրանսպորտային միջոցի համարանիշի փոփոխության դեպքում, մասնավորապես` ժամանակավոր համարանիշը նորով փոխարինելու դեպքում, անհրաժեշտ է անհապաղ այդ մասին տեղեկացնել ապահովագրական ընկերությանը, որպեսզի վերջինս համապատասխան փոփոխությունը կատարի ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում: 
 Հիշեցնում ենք, որ թե Ձեր և թե ապահովագրական գործակալի կողմից անուշադրության և հետևողական չլինելու արդյունքում վերոնշյալ տեխնիկական խնդիրների առաջացումը կարող է հանգեցնել Ձեր նկատմամբ տուգանքի նշանակմանը:

Թարմացվել է՝ 27.05.2014 12:26:49