Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Առաջարկների ներկայացման հարցում

Առաջարկների ներկայացման հարցում 02.07.2014   

 «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը ներքին հեռախոսակապ ապահովելու և  պայմանագիր կնքելու նպատակով, հայտարարում է առաջարկների ներկայացման հարցում՝ մինչև 2014թ-ի հուլիսի 18-ը, հետևյալ պահանջներին համապատասխան գնային առաջարկներ ներկայացնելու համար:                     Հեռախոսակապի ներքին համարների քանակը պետք է լինի 32 հատ, մինչև 64 հատ ավելանալու հնարավորությամբ։ Ներքին հեռախոսակապը կարող է լինել Analog կամ IP: Անհրաժեշտ են 2 տարբերակների գնային առաջարկները։ IP-ի դեպքում անհրաժեշտ է հաշվարկել նաև IP հեռախոսների գինը (քանակությամբ 30 հատ)։ Արտաքին հեռախոսահամարները` 4 հատ Analog և 2 հատ IP: Անհրաժեշտ է նաև IVR համակարգ՝ մուտքային 8-ից 16 զանգերի համար։ Անհրաժեշտ է զանգերի ձայնագրման համակարգ և զանգերի պատմությունը պահպանելու հնարավորություն։ Ստորև ներկայացված են պահանջվող սարքավորումների ցանկերը:   Խնդրում ենք առաջարկները ներկայացնել հետևյալ ֆորմատով. Անալոգային հեռախոսակայան

Ինչ է անհրաժեշտ Պարամետր/քանակ Սարքի մոդելը Գինը
Ներքին հեռախոսահամարներ(FXO) Min-32(Analog), Max-64(Analog)    
Արտաքին հեռախոսահամարներ(CO) Min-8, Max-16          (Analog)  
GSM Gateway min 3 Sim Card(Viva, Orange,Beeline)  ; max-8 Sim    
IVR min 4 Calls, Max-16 Calls    
Options: Call Recorder, Calls Log    

    IP հեռախոսակայան
Ինչ է անհրաժեշտ Պարամետր/քանակ Սարքի մոդելը Գինը
Ներքին հեռախոսահամարներ Min-32(IP), Max-64(IP)    
Արտաքին հեռախոսահամարներ Min-8, Max-16    (IP)  
IP-Հեռախոսներ 30 հատ    
GSM Gateway min 3 Sim Card(Viva, Orange,Beeline)  ; max-8 Sim    
IVR min 4 Calls, Max-16 Calls    
Voip Converter(Analog to IP) FXO Gateway min 32 users, max 64    
Options: Call Recorder, Calls Log    
      Առաջարկները պետք է  ուղարկվեն info@paap.am էլեկտրոնային հասցեին կամ  ներկայացվեն լիազորված անձի կողմից ստորագրված փակ ծրարով, մինչև 2014 թվականի հուլիսի 18-ը, ՀՀ 0010, ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով:  Առաջարկները կամփոփվեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով: Առաջարկները ձևավորելու նպատակով անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 58-00-32  հեռախոսահամարով` ՏՏ բաժնի պետ Կառլեն Սիմոնյանին: Սույն հայտարարությամբ կատարված հարցումը մրցույթի հայտարարում չէ: Սույն հայտարարության նպատակն առկա առաջարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն է: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարակությունների մասին» ՀՀ օրենքով: Առաջարկների հավաքագրման և ամփոփման գործընթացը կատարվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով:       

Թարմացվել է՝ 04.07.2014 16:35:03