
Առաջարկների ներկայացման հարցում 11.09.2014 «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը` ներքին համակարգչային ցանցի սերվերների անխափան աշխատանքը ապահովելու և պայմանագիր կնքելու նպատակով, հայտարարում է առաջարկների ներկայացման հարցում՝ մինչև 2014թ-ի սեպտեմբերի 19-ը:
Խնդրում եմ ներկայացնել գնային առաջարկ հետևյալ պահանջներին համապատասխան՝
Անհրաժեշտ հոսանքի անխափան սնուցման համակարգ(UPS) հետևյալ ֆունկցիոնալ հնարավորություններով՝
• հոսանքի կարգավորում (AVR stabilizer)
• համակարգիչների ավտոմատ անջատման հնարավորություն (Auto Shut Down)
• մինիմալ հզորությունը 1000 watt
• հոսանքի աղբյուրի ելքերի մինիմալ քանակը՝ 6
Առաջարկները պետք է ուղարկվեն info@paap.am էլեկտրոնային հասցեին կամ ներկայացվեն լիազորված անձի կողմից ստորա-գրված փակ ծրարով, մինչև 2014 թվականի սեպտեմբերի 19-ը, ՀՀ 0010, ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով:
Առաջարկները կամփոփվեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով:
Առաջարկները ձևավորելու նպատակով անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 58-00-32 հեռախոսահամարով` ՏՏ բաժնի պետ Կառլեն Սիմոնյանին:
Սույն հայտարարությամբ կատարված հարցումը մրցույթի հայտարարում չէ: Սույն հայտարարության նպատակն առկա առաջարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն է: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարակությունների մասին» ՀՀ օրենքով: Առաջարկների հավաքագրման և ամփոփման գործընթացը կատարվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով: