Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 26.12.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի դեկտեմբերի 25-ին գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման և փորձաքննության կարգի ու մեթոդաբանության, փորձագետների որակավորման կարգի, չափանիշների ու պայմանների և որակավորումից զրկման կարգի ու հիմքերի» RL 1-013 և «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» RL 1-014 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները: Կանոնների փոփոխությամբ, մասնավորապես վերանայվել է ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման մեթոդաբանությունը, վերանայվել է համաձայնեցված հայտարարագրով հատուցման գործընթացի փորձագետի կողմից ստանդարտ հատուցման գործընթացի փորձաքննություն իրականացնելու կարգը, նախատեսվել են դրույթներ փորձագետների գիտելիքների ստուգման թեստային համակարգի ներդրման համար, ինչպես նաև մի շարք այլ փոփոխություններ: Գրանցված RL 1-013 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում 2014 թվականի դեկտեմբերի 26-ին, բացառությամբ Հավելվածի 6-րդ, 7-րդ և 9-13-րդ կետերով նախատեսված լրացումների և փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հուլիսի 1-ին, իսկ RL 1-014 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում 2015 թվականի հուլիսի 1-ին, բացառությամբ Հավելվածի 1-ին, 8-րդ, 9-րդ և 12-րդ կետերով նախատեսված լրացումների և փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի դեկտեմբերի 26-ին:

Թարմացվել է՝ 26.12.2014 17:02:22