Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 11.02.2015 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի փետրվարի 10-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018 և «ԱՊՊԱ ոլորտում լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման» RL 1-032 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները: Կանոններում կատարված փոփոխություններով և լրացումներով, մասնավորապես՝ 

• սահմանվել է ապահովագրական հատուցում ստանալու համար միասնական դիմումի ձև (անձնական վնասների գծով և գույքին պատճառված վնասների գծով), 
• տուժողին պատճառված անձնական վնասների չափը ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի չափը գերազանցելու դեպքում ապահովագրական հատուցման գումարի հաշվին իրականացվող հատուցման գործընթացի առաջնահերթությունը, • Վերանայվել են տուժողի աշխատունակության և կորցրած աշխատավարձի հաշվարկման կարգը, 
• սահմանվել է ընթացակարգ, համաձայն որի այն ապահովագրական ընկերությունը, որը մերժել է ապահովագրական հատուցում վճարելու մասին դիմումը, պետք է ապահովագրական հատուցում վճարելու մասին դիմումը փոխանցի այն ապահովագրական ընկերությանը, որն ապահովագրած է եղել տվյալ անձի պատասխանատվությունը,
• կիրառումից հանվել է «Պատահարի հանգամանքների վերաբերյալ համաձայնության ակտ» փաստաթուղթը, որը գործնականում փորձագետների համար հավելյալ էական տեղեկատվություն չէր պարունակում, և այլն: Գրանցված RL 1-017 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում 2015 թվականի փետրվարի 21-ին, բացառությամբ հավելված 1-ի, 6-րդ, 11-րդ և 20-րդ կետերով սահմանված դրույթներից, որոնք ուժի մեջ են մտնում 2015թ.-ի մարտի 1-ին, RL 1-018 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում 2015 թվականի փետրվարի 21-ին, բացառությամբ հավելված 2-ի, 6-րդ և 18-րդ կետերով սահմանված դրույթներից, որոնք ուժի մեջ են մտնում 2015թ.-ի մարտի 1-ին, իսկ RL 1-032 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում 2015 թվականի փետրվարի 11-ին:

Թարմացվել է՝ 11.02.2015 16:27:24