Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 19.03.2015 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մարտի 18-ին գրանցվել են «ԱՊՊԱ պայմանագրի ձևը, պայմանները» RL 1-001, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» RL 1-014, ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև հաստատվել են «ԱՊՊԱ պատահարների գրանցման և սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները» RL 1-029 և «ԱՊՊԱ պատահարում մեղավորության որոշման մեթոդաբանությունը» RL 1-044 կանոնները: 

 Կանոններում կատարված փոփոխություններով և լրացումներով, մասնավորապես՝ 
• սահմանվել են ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին տեղադրված տեսագրող սարքերի միջոցով և շարժական սարքերում/բջջային հեռախոսներում տեղադրված հատուկ ծրագրային լուծումների միջոցով ԱՊՊԱ պատահարների արձանագրման ընթացակարգեր, 
• հստակեցվել և վերանայվել են ապահովագրական ընկերությունների համապատասխան ներկայացուցիչների կողմից ԱՊՊԱ պատահարների սպասարկման պահանջները՝ սահմանվել է ԱՊՊԱ պատահարի արձանագրման միասնական ձև, ինչը կնպաստի պատահարի վայրում օպերատիվ և ամբողջական ելակետային տվյալների հավաքագրմանը, 
• նկարագրվել են հաճախակի տեղի ունեցող ԱՊՊԱ պատահարների սցենարներ որոնց համար հաշվարկված են մասնակից անձանց մեղավորության աստիճանները, ինչը թույլ կտա հետագայում բացառել միևնույն ելակետային տվյալների առկայության պարագայում ԱՊՊԱ պատահարի մասնակիցների մեղավորության աստիճանի վերաբերյալ միմյանց հակասող որոշումների կայացումը։ 
Գրանցված RL 1-001, RL 1-014 և RL 1-018 կանոնների փոփոխությունները, լրացումները և RL 1-029 կանոններն ուժի մեջ են մտնելու 01.04.2015 թ.-ին, իսկ RL 1-044 կանոնները՝ 01.09.2015թ.-ին:

Թարմացվել է՝ 19.03.2015 16:54:33