Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 21.05.2015 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 20-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման և փորձաքննության կարգի ու մեթոդաբանության, փորձագետների որակավորման կարգի, չափանիշների ու պայմանների և որակավորումից զրկման կարգի ու հիմքերի» RL 1-013, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» RL 1-014, «ԱՊՊԱ ոլորտում լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման» RL 1-032 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները: Կանոններում կատարված փոփոխություններով և լրացումներով, մասնավորապես՝ 

• սահմանվել է, որ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննության իրականացումը, ներառյալ ներկայացված պատվերների մասով, 01.06.15 - 31.12.15թթ. ժամանակաշրջանում, չպետք է գերազանցի 2 ամիսը, իսկ դրանից հետո ներկայացված պատվերների մասով՝ 1 ամիսը, իսկ վնասների գնահատման կրկնակի փորձաքննության իրականացումը չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը:
 • որպես փորձագետի կողմից փորձաքննության ժամկետների խախտման դեպքերում վերջինիս պատասխանատվության ենթարկելու գործիք՝ ներդրվել է անակցեպտ տույժ գանձելու հնարավորութուն վճարման ենթակա գումարից: 
 Գրանցված RL 1-013, RL 1-014 և RL 1-032 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունիսի 1-ին:

Թարմացվել է՝ 21.05.2015 18:03:54