Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 12.10.2015   Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 7-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման և փորձաքննության կարգի ու մեթոդաբանության, փորձագետների որակավորման կարգի, չափանիշների ու պայմանների և որակավորումից զրկման կարգի ու հիմքերի» RL 1-013, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» RL 1-014, «ԱՊՊԱ պատահարների գրանցման և սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները» RL 1-029, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» RL 1-041 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) փոփոխությունները և լրացումները, մասնավորապես՝ 

• ստանդարտ հատուցման գործընթացի դեպքում փորձագետը նախքան փորձագիտական եզրակացություն կազմելը պարտավոր է անձամբ իրականացնել գույքի զննություն, իսկ համաձայնեցված հայտարարագրով հատուցման գործընթացի դեպքում նախատեսվել է նաև վնասված գույքի փաստացի գտնվելու վայրում այլ անձի կողմից փորձաքննության համար կատարված լուսանկարների միջոցով զննության իրականացման հնարավորություն, 
• փորձաքննությունների իրականացման մեթոդաբանությունում հստակեցվել է ավտոտրանսպորտային միջոցի տարիքի հաշվարկը, մասնավորապես՝ ավտոտրանսպորտային միջոցի տարիք է ընդունվում փորձաքննության իրականացման տարեթվի և տվյալ ավտոտրանսպորտային միջոցի արտադրման տարեթվի տարբերությունը։ Տվյալ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ որոշ դեպքերում վիճելի է լինում ավտոտրանսպորտային միջոցի արտադրման ստույգ ամսաթիվը որոշելը (VIN նույնականացման համարի կամ այլ տեղեկությունների հիման վրա), քանի որ վերջինս ամրագրված չէ ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայականում, 
• կանոնակարգվել է մինչև ապահովագրական պատահար տեղի ունենալը արդեն իսկ վնասված կամ արդեն իսկ վնասված և վերանորոգված գույքի կամ դրա առանձին հանգույցի կամ դետալի գնահատման մեթոդաբանությունը, 
• հստակեցվել են վնասված գույքի լուսանկարների՝ շահագրգիռ անձանց տրամադրման կարգն ու պայմանները, 
• Սահմանվել է, որ ապահովագրական ընկերությունը պարտավոր է տեղեկացնել, բացատրել կողմերին, որ համաձայնեցված հայտարարագիր կնքվելու դեպքում տուժողին վճարման ենթակա հատուցման գումարը չի կարող գերազանցել 200.000 դրամը՝ անկախ փաստացի վնասի չափից, 
• հստակեցվել են «ապահովագրական պատմություն» և «տեղեկատվություն ստացող անձ» եզրույթները, սահմանվել են Բյուրոյի կողմից տրամադրվող ապահովագրական պատմության և ՏՄ ԱՊՊԱ պատմության վերաբերյալ տեղեկանքների ձևեր և ամրագրվել է դրանց տրամադրման կարգը: 

  Գրանցված RL 1-013, RL 1-014, RL 1-029, RL 1-041 կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում սույն թվականի հոկտեմբերի 10-ին:

Թարմացվել է՝ 12.10.2015 15:04:36