Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Փոխվել է համաձայնեցված հայտարարագրի ձևը 24.10.2019 ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1390-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 1104-Ն որոշման հավելվածում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի նոյեմբերի 2-ին։ Մասնավորապես նախատեսվել է հնարավորություն Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում հայտարարագիրը կազմել նաև էլեկտրոնային եղանակով՝ Բյուրոյի կողմից սահմանված պահանջներին համապատասխանող բջջային հավելվածի և (կամ) այլ տեխնիկական լուծումների կիրառմամբ, որոնց ներդրման վերաբերյալ Բյուրոն լրացուցիչ կտեղեկացնի։ Ինչպես նաև կատարվել են որոշակի խմբագրական փոփոխություններ։ Համաձայնեցված հայտարարագրի նոր խմբագրությամբ տարբերակը տեղադրված է այստեղ, որտեղ փոփոխությունները և լրացումները ընդգծված են։ Համաձայնեցված հայտարարագրի ինկորպորացված տարբերակը դրա ուժի մեջ մտնելու պահին կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Ձևաթերթեր» բաժնի «Համաձայնեցված հայտարարագիր» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 24.10.2019 09:45:41