Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք 20.08.2020 Ստորև ներկայացնում ենք ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն․ Քաղաքացի Հ․Խ․-ին և ՃՈ աշխատակից Ա․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ քաղաքացի Գ․Խ․-ն 2015թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր վարած «Վազ 21-2013» մակնիշի ավտոմեքենայով Վայք քաղաքի Շահումյան փողոցում վթարի է ենթարկվել՝ բախվելով մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո Հ․Խ․-ի դրդմամբ ՃՈ աշխատակից Ա․Մ-ն իր կողմից կազմված իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերում «Վազ 21-213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ է ներկայացրել Հ․Խ. –ին՝ ապահովագրական ընկերությանը զրկելով հետադարձ պահանջի իրավունքից: 

Ա․Մ. -ն և Հ. Խ. -ն մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 34-308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-34-308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման մեջ և նրանց նկատմամբ նշանակվել է պատիժ տուգանք, սակայն նրանք ազատվել են պատժից բացառապես «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով։ 
 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Թարմացվել է՝ 20.08.2020 13:19:38