Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 02.12.2020 Պաշտոն: Անձնական հատուցումների կարգավորման պատասխանատու 

Աշխատանքի տեսակը: Լրիվ դրույք կամ ազատ աշխատանքային գրաֆիկ (ըստ պայմանավորվածության) 
Վայր: Երևան, ՀՀ Աշխատանքի նկարագիր: 
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն փնտրում է Անձնական հատուցումների կարգավորման պատասխանատուի, ով պատրաստ է միանալ մեր թիմին. Պարտականություններ:
 - Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժողների առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման նպատակով ապահովագրական ընկերությունների կողմից Բյուրոյին ուղարկված ծանուցումների (փաստաթղթերի)՝ օրենքին և Բյուրոյի կանոններին համապատասխանության ստուգում և վիզավորում (համաձայնեցում) - Բյուրոյի անունից ապահովագրական ընկերությունների կողմից առողջությանը պատճառված վնասների գծով իրականացվող հատուցումների գործընթացի համապատասխանության նկատմամբ հսկողություն և մոնիթորինգի իրականացում 
- Բյուրոյի կողմից տարբեր բուժհաստատություններին և այլ մարմիններին հասցեագրված համապատասխան գրությունների և առաջարկությունների նախագծերի կազմում, համապատասխան գրությունների պատրաստում և ներկայացում անմիջական ղեկավարին -Առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման գործընթացների կատարելագործման ուղղությամբ Բյուրոյի գործադիր տնօրենին և իր անմիջական ղեկավարին առաջարկությունների ներկայացում 
- Բյուրոյի գործադիր տնօրենի և իր անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։։
 Գիտելիքներ և փորձ: 
 - Բարձրագույն բժշկական կրթություն, 
 - Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, - Համակարգչային գիտելիքներ մասնավորապես ՝ MS Office, Outlook,Internet,ծրագրերի գերազանց իմացություն, Այլ հմտություններ: 
 - Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն, 
 - Խնդիրների լուծման կարողություն, թիմային աշխատելու կարողություն 
 - Լարված պայմաններում աշխատելու կարողություն, 
 Վարձատրություն/Աշխատավարձ: Հիմնված փորձի և հմտությունների վրա 
APPLICATION PROCEDURES: Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@paap.am հասցեին թեմա դաշտում անպայման նշելով ՛՛Անձնական հատուցումների կարգավորման պատասխանատու՛՛ պաշտոնը։ 
Դիմելու վերջնաժամկետն է 08․12․2020թ։
Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Թարմացվել է՝ 09.12.2020 17:35:06