Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ստուգիչ փորձաքննություն 07.09.2022

Տեղեկացնում ենք, որ ԱՊՊԱ ոլորտում նախատեսված ստուգիչ փորձաքննությունների, մասնավորապես՝ ԱՊՊԱ պատահարի պատճառների փորձագետների կոմիտեի առնչությամբ Բյուրոյի գործադիր տնօրենի հրամանով սահմանվել են՝

1.ԱՊՊԱ պատահարի պատճառների փորձագետների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) անդամների ոչ ամբողջական կազմ, որում ներառված են թվով 6 պատճառի փորձագիտական կազմակերպության մեկական ներկայացուցիչ։ Ընդ որում, ոչ ամբողջական կազմում ընդգրկված յուրաքանչյուր փորձագետ պետք է առնվազն մեկ տարվա ընթացքում փոխարինվի ընդլայնված կազմի այլ փորձագետով։

2.Կոմիտեի անդամների ոչ ամբողջական կազմի մեջ մտնող անդամներին ստուգիչ փորձաքննությունների իրականացման դիմաց յուրաքանչյուր օրակարգային հարցի համար տրամադրման ենթակա փոխհատուցման չափը սահմանվել է 5000 ՀՀ դրամ (նախկին 1500 ՀՀ դրամի փոխարեն)։

Ստուգիչ փորձաքննության իրականացման անհրաժեշտության վերաբերյալ ներկայացվող ազդակներին ընթացք տալու ընդհանուր պայմանները՝

 

  • · Ազդակ տրամադրող անձը պարտավոր է համապատասխան գրությամբ պարտավորություն ստանձնել Կոմիտեի անդամների փոխհատուցման գումարը սահմանված կարգով և չափով վճարելու վերաբերյալ։
  • · Փոխհատուցումը ենթակա է տրամադրման Կոմիտեի միայն այն անդամներին, ովքեր մասնակցել են համապատասխան քվեարկությանը, և ում ձայնը, Կոլեգիալ մարմինների աշխատակարգով սահմանված դրույթների համաձայն, հաշվարկվել է քվեարկության ժամանակ։
  • · Փոխհատուցումը տրամադրվում է համապատասխան ստուգիչ փորձաքննության իրականացման անհրաժեշտության վերաբերյալ ազդակ ներկայացրած անձի կողմից՝ Կոմիտեի համապատասխան նիստին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։
  • · Կոմիտեի յուրաքանչյուր նիստից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Բյուրոն ստուգիչ փորձաքննության իրականացման անհրաժեշտության վերաբերյալ ազդակ ներկայացրած անձանց փոխանցում է համապատասխան ստուգիչ փորձաքննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև Կոմիտեի անդամների համապատասխան տվյալները (անուն, ազգանուն, հաշվեհամար) և նրանցից յուրաքանչյուրին փոխանցման ենթակա գումարի չափի մասին տեղեկատվություն։ 

 

Թարմացվել է՝ 08.09.2022 08:52:38