Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 20.09.2019 Տեղեկացնում ենք, որ համապատասխան տեխնիկական լուծումների ապահովմամբ պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 30-ից ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների Հավելված 2.1-ով սահմանված կարգով ԱՊՊԱ վկայագրում ապահովադրին պատկանող բանկային հաշվեհամարի նշման պարագայում բանկի անվանման և «Ապահովադրին պատկանող բանկային հաշվեհամար» բառերի պարտադիր լրացման վերաբերյալ դրույթները։

Կանոնների գրանցում 19.09.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի սեպտեմբերի 17-ին գրանցվել են «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հոկտեմբերի 3-ից։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ընդգծված են։

Կանոնների գրանցում 22.08.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 21-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003» կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել գրանցման պահին, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությունում կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 31-ին։

Կանոնների գրանցում 19.07.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հուլիսի 19-ին գրանցվել են «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հուլիսի 29-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ լրացումներն ընդգծված են։

Կանոնների գրանցում 24.06.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 21-ին գրանցվել են «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հուլիսի 4-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ու լրացումներն ընդգծված են։

Կանոնների գրանցում 20.06.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 19-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003» կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հուլիսի 1-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ու լրացումներն ընդգծված են։

Կանոնների գրանցում 24.05.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 23-ին գրանցվել է «ԱՊՊԱ ոլորտում հրապարակվող և ապահովագրական ընկերությունների ներքին օգտագործման համար տրամադրվող վիճակագրության» RL 1-011 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) նոր խմբագրությամբ տարբերակն, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հունիսի 1-ին։

Կանոնների գրանցում 25.04.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 17-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

Թարմացվել է՝ 11.10.2019 13:38:52