Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ 26.02.2015 25.02.2015թ-ին տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Նիստի ընթացքում՝
• հաստատվել են «ԱՊՊԱ պատահարների գրանցման և սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները» RL 1-029 նոր կանոնները և «ԱՊՊԱ պատահարում մեղավորության որոշման մեթոդաբանությունը» RL 1-044 կանոնները,
• փոփոխություններ և լրացումներ են կատարվել Բյուրոյի RL 1-001, RL 1-014 և RL 1-018 կանոններում: