Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Տեղի է ունեցել Բյուրոյի խորհրդի նիստ 03.04.2015 31.03.2015թ-ին տեղի է ունեցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստ: Նիստը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՊԱ ոլորտին վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես` 

• փոփոխություններ և լրացումներ են կատարվել Բյուրոյի RL 1-013, RL 1-014, RL 1-017, RL 1-018 և RL 1-032 կանոններում, լրացում է կատարվել RL 1-038 կանոններում, փոփոխություն է կատարվել RL 1-003 կանոններում, 
• RL 1-004, RL 1-016 և RL 1-030 կանոնների գործողությունը դադարեցվել է, 
•հաստատվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից մասնագիտական գիտելիքների ստուգման» RL 1-045 կանոնները, 
• նշանակվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ որակավորման հանձնաժողովի նոր անդամ,
• որոշվել է գումարել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ անդամների տարեկան ընդհանուր ժողով, հաստատվել են ժողովի օրակարգը, ժողովի նախապատրաստման ընթացքում ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տրամադրվող նյութերը և տեղեկությունների ցանկը, 
• նախնական հաստատվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ 2014 թվականի բյուջեի կատարողականը և որոշում է կայացվել ժողովին ներկայացնելու վերաբերյալ, 
• նախնական հաստատվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ գործունեության վերաբերյալ 2014 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը և որոշում է կայացվել ժողովին ներկայացնելու վերաբերյալ:

Թարմացվել է՝ 24.02.2016 11:54:59