Գումարվել է Բյուրոյի անդամների տարեկան ընդհանուր ժողով 21.04.2015 20.04.2015թ. Կենտրոնական բանկի շենքում գումարվել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի անդամների տարեկան ընդհանուր ժողով: Ընդհանուր ժողովը նախագահում էր Բյուրոյի խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: Ժողովի ընթացքում հաստատվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ 2014 թվականի բյուջեի կատարողականը, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ գործունեության վերաբերյալ 2014 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը: