Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

  Բյուրոն արդեն 5 տարեկան է

Բյուրոն արդեն 5 տարեկան է 29.06.2015      Հունիսի 28-ին Բյուրոն նշեց իր հիմնադրման հինգերորդ տարեդարձը: Իր հնգամյակի կապակցությամբ Բյուրոն կազմակերպեց միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին ԱՊՊԱ ոլորտի հնգամյա գործունեությունը, ԱՊՊԱ համակարգի հետագա զարգացման ուղղությամբ ծրագրված քայլերը, ցուցադրվեց Բյուրոյի անցած ուղուն նվիրված ֆիլմ: Միջոցառման ընթացքում նաև ամփոփվեցին ԱՊՊԱ ոլորտի վերաբերյալ մինչ այդ հայտարարված տեսահոլովակների մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա էին ԱՊՊԱ համակարգի ներդրման գործում մեծ ավանդ ունեցած անձինք, ներկայացուցիչներ ՀՀ Կենտրոնական բանկից, ապահովագրական ընկերություններից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից: Շնորհակալագեր և հուշամեդալներ շնորհվեցին ԱՊՊԱ ոլորտի կայացման գործում մեծ ներդրում ունեցած անձանց, ինչպես նաև Բյուրոյի հինգամյա աշխատակիցներին՝ երկարատև հավատարիմ աշխատանքի համար:

     

     

Թարմացվել է՝ 29.06.2015 18:06:11