Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 11.11.2016 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 8-ին գրանցվել է ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոնները (Կանոններ), որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 1-ին։ Կանոնների հաստատումը պայմանավորված է 2017 թվականի ապրիլի 1-ից ուղիղ հատուցումների համակարգի ներդրմամբ, որի պարագայում ապահովադիր հանդիսացող տուժողներն ապահովագրական հատուցում կստանան իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններից, որից հետո, համաձայն Կանոնների, ապահովագրական ընկերությունները միմյանց միջև կիրականացնեն փոխհաշվարկներ (քլիրինգ)։

Թարմացվել է՝ 11.11.2016 14:54:46