«Գրին քարտ» համակարգի բյուրոների խորհրդի պատվիրակությունն այցելել է Հայաստան
11.09.2017
Սույն թվականի սեպտեմբերի 4-ից 8-ը Հայաստանի
ավտոապահովագրողների Բյուրոյի հրավերով «Գրին քարտ» համակարգի բյուրոների խորհրդի պատվիրակությունը՝ Խորհրդի նախագահ Ժան Զեներսի
գլխավորությամբ այցելել էր Հայաստան: Այցի ընթացքում Պատվիրակության անդամները Կենտրոնական
բանկի և Բյուրոյի ղեկավարների հետ համատեղ քննարկել են «Գրին քարտ» համակարգին Հայաստանի
Հանրապետության անդամակցության վերաբերյալ հարցեր և դրանից բխող անելիքներ։ Սեպտեմբերի
7-ին պատվիրակությունը «Գրին քարտ» համակարգին անդամակցության և համակարգի գործունեության
վերաբերյալ մեկօրյա սեմինար-քննարկում է անցկացրել Կենտրոնական Բանկի, Բյուրոյի և ապահովագրական
ընկերությունների համար: Հիշեցնենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոն «Գրին քարտ» համակարգին անդամակցության հայտ է ներկայացրել 2016 թվականին: Ներկա փուլում ՀՀ Կենտրոնական Բանկի և ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվում են անդամակցության պայմանների համապատասխանեցման հետ կապված մի շարք օրենսդրական, ենթաօրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցառումներ: «Գրին քարտ» համակարգի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ վերջինի պաշտոնական ինտերնետային կայքից՝ http://www.cobx.org հղումով: