Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 26.11.2018 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 23-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

Փոփոխված կանոնների անվանումը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
«ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 06/12/2018
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004
«Ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման գործընթացում հավաքագրվող որոշ ելակետային տվյալների ձեռք բերման համար իրավասու պետական մարմնին վճարումներ կատարելու և ապահովագրական ընկերությունների միջև այդ վճարները բաշխելու վերաբերյալ» RL 1-007 01/01/2019
          
Բյուրոյի RL 1-001 և RL 1-004 կանոնների փոփոխություններով մասնավորապես հանվել են գործակալական միջնորդավճարների հետ կապված կարգավորումները և, համապատասխանաբար, գործակալական միջնորդավճարի չափը կանոններն ուժի մեջ մտնելուց հետո կորոշվեն ապահովագրական ընկերությունների կողմից ինքնուրույն:              
RL 1-007 կանոններում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ 
1.Ներդրվում է արձանագրություն-համաձայնության առավել պարզ տարբերակ, որն առաջարկվում է կիրառել միայն այն պատահարների համար, երբ ՃՏՊ-ի ամբողջ ընթացքն արձանագրվել է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող սարքերով։ Այսինքն նման դեպքերում այլևս անհրաժեշտություն չի առաջանա հավաքագրել պատահարին նախորդող պահին վարորդների գործողությունները և կազմել ՃՏՊ վայրի սխեմա: 
2.Լրամշակվել է արձանագրություն-համաձայնության ձևը, համաձայն որի՝ 
 Ø հանվել է ՃՏՊ-ի պահին ճանապարհի վիճակի, ուղևորի, բեռի, կցորդի և գազի բալոնի առկայության վերաբերյալ նշումների դաշտերը,  
 Ø լրացվել է վարորդների գործողությունների ընտրանքները լրացվել է նոր՝ «Կայանված» նշումով, երթևեկության մասերը՝ «Կողնակ» նշումով, պատահարի վայրում երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշանների վերաբերյալ նշումներով, 
 Ø պարտադիր պահանջ է սահմանվել, որպեսզի հաջորդական (շղթայական) ՃՏՊ-ների դեպքում լրացվի նաև տրանսպորտային միջոցների բախման հաջորդականությունն՝ ըստ վարորդների։ 
3.Նախատեսվում է արձանագրություն-համաձայնության միջոցով պատահարների գրանցման Բյուրոյի կանոններով սահմանված համակարգը 2019 թվականի հունվարի 1-ից ներդնել նաև Արցախի Հանրապետությունում՝ համապատասխան պայմանագրերն Արցախի Ոստիկանության հետ պատշաճ համաձայնեցնելուց և կնքելուց հետո:    

Թարմացվել է՝ 26.11.2018 11:39:21