Կանոնների գրանցում
26.11.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 23-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված
Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
Բյուրոյի RL
1-001 և RL 1-004 կանոնների փոփոխություններով մասնավորապես հանվել են գործակալական միջնորդավճարների հետ կապված կարգավորումները և, համապատասխանաբար, գործակալական միջնորդավճարի չափը կանոններն ուժի մեջ մտնելուց հետո կորոշվեն ապահովագրական ընկերությունների կողմից ինքնուրույն:
RL 1-007 կանոններում
կատարվել են հետևյալ փոփոխությունները՝
1.Ներդրվում է արձանագրություն-համաձայնության
առավել պարզ տարբերակ, որն առաջարկվում է կիրառել միայն այն պատահարների համար, երբ
ՃՏՊ-ի ամբողջ ընթացքն արձանագրվել է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող սարքերով։
Այսինքն նման դեպքերում այլևս անհրաժեշտություն չի առաջանա հավաքագրել պատահարին նախորդող
պահին վարորդների գործողությունները և կազմել ՃՏՊ վայրի սխեմա:
2.Լրամշակվել է
արձանագրություն-համաձայնության ձևը, համաձայն որի՝
Ø հանվել է ՃՏՊ-ի պահին ճանապարհի վիճակի, ուղևորի, բեռի, կցորդի
և գազի բալոնի առկայության վերաբերյալ նշումների դաշտերը,
Ø լրացվել է վարորդների գործողությունների ընտրանքները լրացվել
է նոր՝ «Կայանված» նշումով, երթևեկության մասերը՝ «Կողնակ» նշումով, պատահարի վայրում
երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշանների վերաբերյալ նշումներով,
Ø պարտադիր պահանջ է սահմանվել, որպեսզի հաջորդական (շղթայական)
ՃՏՊ-ների դեպքում լրացվի նաև տրանսպորտային միջոցների բախման հաջորդականությունն՝ ըստ
վարորդների։
3.Նախատեսվում է
արձանագրություն-համաձայնության միջոցով պատահարների գրանցման Բյուրոյի կանոններով
սահմանված համակարգը 2019 թվականի հունվարի 1-ից ներդնել նաև Արցախի Հանրապետությունում՝
համապատասխան պայմանագրերն Արցախի Ոստիկանության հետ պատշաճ համաձայնեցնելուց և կնքելուց
հետո: