Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 01.11.2019 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 26-ին Բյուրոյի խորհրդի թիվ 12-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) նոր խմբագրությամբ տարբերակը, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ է մտնում՝ 

1. 01․11․2019 թվականից՝ սույն թվականի նոյեմբերի 1-ին և դրանից հետո տեղի ունեցած պատահարներով Պարզեցված հատուցման գործընթացի շրջանակներում գրանցված պատահարների մասով, 
2. 15․11․2019 թվականից՝ սույն թվականի նոյեմբերի 15-ին և դրանից հետո տեղի ունեցած պատահարներով նաև Ստանդարտ հատուցման գործընթացի շրջանակներում գրանցված պատահարների մասով։ 
 Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ընդգծված են։ Կանոններում մասնավորապես վերանայվել են Բյուրոյի և վերջինի անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման գործընթացը և որպես արդյունք՝ էապես կրճատվել են փոխադարձ հաշվարկների իրականացման գործող ժամկետները: Նոր հաստատված գործընթա¬¬ցով ըստ էության փոխհաշվարկների հետ կապված պահանջները կողմերը միմյանց ներկայացնում և ստանում են անհրաժեշտ պարզաբանումներ ապահովագրական հատուցումների գործընթացին զուգահեռ, և ոչ թե հաջորդ ամսվա ընթացքում (ըստ ներկայում գործող տարբերակի), ինչը մեկ ամսով երկարաձգում էր ինչպես փոխհաշվարկների, այնպես էլ դրա արդյունքում ֆինանսական ցուցանիշների և հաշվետվությունների ստացման գործընթացները։ Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 01.11.2019 17:15:58