Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 14.11.2019 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 24-ի Բյուրոյի խորհրդի թիվ 36-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումներն և սույն թվականի մարտի 26-ին Բյուրոյի խորհրդի թիվ 12-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոնների փոփոխությունները, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել սույն թվականի նոյեմբերի 15-ին, ուժի մեջ կմտնեն սույն թվականի դեկտեմբերի 1-ին: Կանոնների ինկորպորացված տարբերակը դրա ուժի մեջ մտնելու պահին կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 14.11.2019 17:54:51