Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 05.03.2021 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 16-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ)՝ ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումն ինքնաշխատ ներկայացված համարվելու վերաբերյալ կարգավորումները։ Նշված կարգավորումները հնարավորություն կընձեռեն տուժողներին, առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու, դեպքերի ճնշող մեծամասնությամբ ստանալ իրենց ապահովագրական հատուցումները։ Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան դրույթն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 05.03.2021 10:56:16