Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 14.10.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 8-ին և 12-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս­տատ­ված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
 

Փոփոխված կանոնների անվանումը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
«ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 Համապատասխան տեխնիկական հնարավորությունների ներդրման պահին, որի մասին Բյուրոյի կողմից լրացուցիչ կտեղեկացվի
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 08/10/2021
  Կատարված փոփոխություններով մասնավորապես՝ RL 1-001 կանոններով սահմանվել է, որ տրանսպորտային միջոցը համարվում է պատվերով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող, եթե այն ներառված է ուղևորների փոխադրման պատվերների ստացման համապատասխան էլեկտրոնային հարթակներում կամ տրանսպորտային միջոցի վրա առկա է այնպիսի կահավորման տարր, որը հանրության մոտ առաջացնում է ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման վերաբերյալ ընկալում։ Նշված փոփոխությունների տեխնիկական լուծումների ներդրումը դեռևս լիովին չի ապահովվել։ Վերջինների ուժի մեջ մտնելու մասով Բյուրոյի կողմից լրացուցիչ կծանուցվի։ 
 -     Սահմանվել է փոխհաշվարկի հետ կապված պահանջի ներկայացման ժամկետ՝ համապատասխան որոշումը կայացնելու պարտավորությունն առաջանալուց հետո երեք ամսվա ընթացքում։ 
 -     Սահմանվել է, որ փոխհաշվարկի ճշգրտում կարող է իրականացվել նաև այն դեպքերում, երբ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հաստատում են, որ ՀՊԱ է հանդիսանում այլ ընկերություն։ 
 -     Հանվել է տարեկան արդյունքներով փոխհաշվարկի արդյունքում ստացված դրական տարբերությունը Բյուրոյի կողմից ընկերություններին վերադարձնելու պարտավորությունը սահմանող դրույթը։ 
 Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրանց՝ այդ փոփոխություններով ինկորպորացված տարբերակները կտեղադրվեն (տեղադրվել են) Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։    

Թարմացվել է՝ 14.10.2021 10:54:32