Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 01.12.2021 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին ուժի մեջ կմտնի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների Հավելված 2-ում և Հավելված 3-ում կատարված փոփոխությունները՝ կապված «տաքսի» սահմանման վերանայման հետ։ 

Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ընդգծված են։ 
Կանոններով փոփոխվել է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման նպատակներից մեկի՝ «տաքսի» նպատակի անվանումը։ Այսուհետ այն կկոչվի «պատվերով ուղևորափոխադրումներ իրականացնող»։ Միևնույն ժամանակ հստակեցվել է հիշյալ նպատակի ներքո ընկնող դեպքերը, մասնավորապես սահմանվել է, որ տրանսպորտային միջոցը, անկախ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի առկայության, համարվում է այդ նպատակով օգտագործվող նաև այն դեպքերում, եթե տվյալ ավտոտրանսպորտային միջոցը ներառված է ուղևորների փոխադրման պատվերների ստացման համար նախատեսված հատուկ էլեկտրոնային հարթակներում (ներառյալ բջջային հավելվածներում) կամ ավտոտրանսպորտային միջոցի վրա առկա է կահավորման որևէ տարր, որը հանրության մոտ առաջացնում է ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման վերաբերյալ ընկալում (օրինակ՝ հետևյալ տարրերից որևէ մեկը՝ ուղևորների փոխադրման պատվերների ստացման համար նախատեսված հատուկ էլեկտրոնային հարթակների տարբերանշան, կիլոմետրի արժեք, տաքսամետր (սակաչափիչ), տանիքին, դիմապակու վրա կամ որևէ այլ մասում՝ «ՏԱՔՍԻ» (հայերեն կամ օտար լեզվով) գրառում կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշան և այլն)։ 
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունների մասով տեխնիկական հնարավորու¬թյունները (անվանումների փոփոխության) դեռևս ներդրված չեն, մինչև տեխնիկական հնարավորու¬թյունների ներդրման ապահովումն անհրաժեշտ է պատվերով ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակի սահմանմանը համապատասխանող տրանսպորտային միջոցների գծով ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ տրանսպորտային միջոցների օգտագործման նպատակ դաշտից ընտրել «տաքսի» նպատակը։

Թարմացվել է՝ 01.12.2021 10:39:46