Բոնուս-Մալուս համակարգը գործում է 2013թ. հունվարի 1-ից և մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը հիմնված է եղել Ապահովադիրների և վարորդների ապահովագրական պատմության վրա հիմնված երկգործոնային համակարգի վրա: 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում անցում է կատարվել առավել պարզ՝ միայն Ապահովադիրների վրա հիմնված Բոնուս-Մալուս համակարգին:
Կախված ապահովադրի ապահովագրական պատմությունից՝ ապահովադիրը ստանում է բոնուսային կամ մալուսային դաս՝ հայտնվելով
համապատասխան ռիսկային խմբում։
Յուրաքանչյուր Բոնուս-Մալուս դասին համապատասխանում է որոշակի
գործակից, որի կիրառումն էլ բերում է ապահովագրավճարի փոփոխության։
Բոնուս—Մալուս դասերը սահմանվում են համապատասխան
աղյուսակով․
Աղյուսակն ունի 22 դաս, որից 9-ը՝ բոնուսային (ցածր ռիսկային խումբ, որտեղ գործակիցը փոքր է 100%-ից), իսկ 12-ը՝ մալուսային (որոնցից 8-ը միջին և 4-ը բարձր ռիսկային խմբեր են և որոնց գործակիցը մեծ է 100%-ից)։ 10-րդ դասը բազիսային դասն է, որի գործակիցը հավասար է 100%։
ԲՄ ԽՈՒՄԲԸ |
ԲՄ ԴԱՍԸ |
ԲՄ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ |
ԲԱՐՁՐ ՌԻՍԿԱՅԻՆ |
դաս 22 |
250% |
դաս 21 |
250% |
|
դաս 20 |
250% |
|
դաս 19 |
200% |
|
|
||
ՄԻՋԻՆ ՌԻՍԿԱՅԻՆ |
դաս 18 |
144% |
դաս 17 |
140% |
|
դաս 16 |
132% |
|
դաս 15 |
124% |
|
դաս 14 |
116% |
|
դաս 13 |
112% |
|
դաս 12 |
108% |
|
դաս 11 |
104% |
|
|
||
ԲԱԶԻՍԱՅԻՆ |
դաս 10 |
100% |
|
||
ՑԱԾՐ ՌԻՍԿԱՅԻՆ |
դաս 9 |
97% |
դաս 8 |
94% |
|
դաս 7 |
91% |
|
դաս 6 |
88% |
|
դաս 5 |
85% |
|
դաս 4 |
82% |
|
դաս 3 |
75% |
|
դաս 2 |
65% |
|
դաս 1 |
50% |
Բոնուս-Մալուսի
կիրառումը մեկ ՏՄ ունեցող ապահովադիրների համար
Օրինակ․
Ենթադրենք՝
Դուք ունեք 10-րդ դաս և 365 օր ունեցել եք գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Եթե այդ ընթացքում
Ձեր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում չի տրվել հատուցում երրորդ անձին,
ապա Դուք ստանում եք բոնուս 1 դասի չափով, և հայտնվում եք 9-րդ դասում (ապահովագրավճարը նվազում է 3%-ով)։
Օրինակ․
Ենթադրենք՝
Դուք ունեք 10-րդ դաս և Ձեր ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել 1 պատահար,
որի արդյունքում ապահովագրական ընկերությունը, հատուցում է կատարել երրորդ անձին, ապա
Դուք ստանում եք մալուս 4 դասի չափով և հայտնվում եք 14-րդ դասում (ապահովագրավճարը ավելանում է 16%-ով)։
·
Բոնուս-Մալուսի կիրառումը մեկից ավելի ՏՄ ունեցող ապահովադիրների համար
Մեկից ավել ՏՄ ունեցող
ապահովադիրների համար ԲՄ հաշվարկման հիմքում դրվում ապահովադիրների կողմից ապահովագրված
ՏՄ-ների և դրանց պատահարների տեսակարար կշիռը։
Տվյալ պարագայում յուրաքանչյուր ապահովադրի
համար հաշվարկվում է հետևյալ գործակիցը՝
J = (4 * (1/C1 + ... + 1/Cn))
C1․․․Cn – պատահարի տեղի ունենալու
պահին ապահովադրի կողմից կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերով նախատեսված ՏՄ-ների քանակն
է
Արդյունքում՝
·
Ապահովադիրը ստանում է բոնուս այն
դեպքում, երբ ապահովադրի ԲՄ դասի վերջին վերահաշվարկի ամսաթվից հետո անցել է 365 օր,
որի ընթացքում ապահովադիրը ունեցել է գործող ԱՊՊԱ պայմանագիր և 365-րդ օրը J ≤ 0,103,
Օրինակ․
Ենթադրենք՝
Դուք ունեք 10-րդ դաս և ունեք թվով 2,000 ՏՄ և 365 օր ունեցել եք գործող ԱՊՊԱ պայմանագիր։
Եթե ենթադրենք, որ այդ ընթացքում Ձեր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում
տեղի է ունեցել ԱՊՊԱ պատահար և տրվել հատուցում երրորդ անձին, ապա Ձեր համար հաշվարկվում
է J գործակից հետևյալ կերպ
J =
4*1/2000 = 0.0002, որը փոքր է 0,103-ից
Հետևաբար
Դուք ստանում եք բոնուս 1 դասի չափով, և հայտնվում եք 9-րդ դասում (ապահովագրավճարը
նվազում է 3%-ով)։
Օրինակ․
Ենթադրենք՝ Դուք ունեք 10-րդ դաս և ունեք թվով
5 ՏՄ, Եթե ենթադրենք, որ Ձեր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել
թվով 1 ԱՊՊԱ պատահար և տրվել է հատուցում երրորդ անձին, ապա Ձեր համար հաշվարկվում
է J գործակից հետևյալ կերպ
J =
4*1/5 = 0․8, որը մեծ է 0,412-ից, իսկ
J-ն կլորացվում է և հավասարեցվում է 1-ի։
Հետևաբար
Դուք ստանում եք մալուս 1 դասի չափով, և հայտնվում եք 11-րդ դասում (ապահովագրավճարը
աճում է 4%-ով)։
Եթե Դուք ունեք մալուսային դաս և առնվազն 4 տարի անընդմեջ որևէ ապահովագրական պատահար տեղի չի ունեցել, որի արդյունքում Ձեր կամ այն անձի պատճառով, ով վարում էր Ձեր մեքենան/մեքենաները,
հատուցում է կատարել, ապա Ձեր մալուսային դասը զրոյանում է (այսինքն՝ Դուք հայտնվում եք 10-րդ դասում)։
ՀՀ Բոնուս-Մալուս համակարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ