Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Դիմել կրկնակի փորձաքննություն նշանակելու համար

Հարգելի քաղաքացիներ,


Կրկնակի փորձաքննություն նշանակելու ցանկության դեպքում խնդրում ենք դիմել ապահովագրական հատուցման վճարման (մերժման) փաթեթի ծանուցումն ուղարկող ապահովագրական ընկերությանը՝ ծանուցումն ստանալուց հետո ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, դիմումը պետք է ներկայացվի սահմանված կարգով և ձևով, և եթե դրան պետք է կցվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ներառյալ կրկնակի փորձաքննության իրականացման համար պահանջվող վճարի կատարման փաստը հավաստող փաստաթուղթը։ Միայն հիշյալ պահանջների ստուգումից հետո ապահովագրական ընկերությունն այն կուղարկի Բյուրոյին՝ դիմումին ընթացք տալու համար։

                                        Ուշադրություն
Մեկ պատահարի գծով կրկնակի փորձաքննության պահանջ կարող է ներկայացվել միայն մեկ անգամԲյուրոյի կողմից կրկնակի փորձաքննությունները պատվիրակվում են Բյուրոյի կողմից համապատասխան որակավորում ստացած անկախ փորձագետներին, ովքեր և որոշում են պատահարում գույքին պատճառված վնասի չափը և պատահարում անձի մեղավորության աստիճանը։ Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով։ 
Տեղեկացնում ենք նաև, որ ապահովագրական հատուցում վճարելու (մերժելու) վերաբերյալ որոշման փաթեթին անհամաձայնության դեպքում կրկնակի փորձաքննության դիմումի փոխարեն կարող է պահանջ ներկայացվել Ֆինանսական համակարգի հաշտարարին։

Կրկնակի փորձաքննության դիմումի ձևը




Այլ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել համապատասխան ապահովագրական ընկերությանը կամ հաղորդագրություն ուղարկել Բյուրոյի info@appa.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Թարմացվել է՝ 24.08.2023 16:08:21