Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 05.02.2021 Հարգելի ավտոսեփականատերեր, 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն որոշում է կայացրել վերսկսել տեղեկատվություն ուղարկել Ճանապարհային ոստիկանություն ԱՊՊԱ ոլորտում համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով վարորդների կողմից ինքնուրույն` առանց Ճանապարհային ոստիկանության մասնակցության գրանցվող բոլոր այն ավտովթարների վերաբերյալ, որտեղ վթարի կողմ հանդիսացող ավտոմեքենաներից որևէ մեկի վերաբերյալ վթարի պահին առկա չի եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ճանապարհային ոստիկանության հետ՝ նշված տեղեկատվության հիման վրա պատահարում ներգրավված՝ գործող ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու և պատասխանատվության միջոց կիրառելու համար: Ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք բոլոր ավտոսեփականատերերին լինել ուշադիր և ժամանակին կնքել կամ վերակնքել ԱՊՊԱ պայմանագրերը։

Թարմացվել է՝ 05.02.2021 14:03:36