Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության ( խարդախության) ևս մեկ դեպք 10.02.2021 Ստորև ներկայացնում ենք ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: 

Քաղաքացի Վ.Հ.-ն 2019թ.-ի նոյեմբերի 27-ին՝ ժամը 00.00-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի հարակից տարածքում ենթարկվել է ինքնավթարի: Ինքնավթարից հետո քաղաքացի Վ.Հ.-ն և քաղաքացի Ս.Գ.-ն իրենց ավտոմեքենաները կայանել են համապատասխան դիրքով՝ ստեղծելով վթարի ձևացում (իբրև Ս. Գ.-ի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի պատճառով է Վ.Հ-ի ավտոմեքենան կողաշրջվել)՝ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից խաբեությամբ 1040000 ՀՀ դրամ գումար հափշտակելու նպատակով: Այնուհետև քաղաքացի Վ.Հ.-ն՝ որպես տուժող վարորդ, զանգահարել է իր մեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը և հայտնել վթարի մասին, սակայն քաղաքացիներ Վ.Հ.-ն և Ս.Գ.-ն իրենց կամքից անկախ հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության կողմից պատվիրված պատահարների առաջացման պատճառների փորձաքննությամբ բացահայտվել է ավտովթարի ձևացումը կազմակերպելու հանգամանքը: 
Քաղաքացիներ Վ.Հ.-ն և Ս.Գ.-ն մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ և ենթարկվել քրեական պատասխանատվության: 
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Թարմացվել է՝ 10.02.2021 12:32:20