Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ASWA բջջային հավելվածի միջոցով կարելի է նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքել 18.11.2021 Հարգելի ապահովադիրներ, 

Հայտնում ենք, որ այսուհետ ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքումը հնարավոր է նաև ASWA բջջային հավելվածի միջոցով։ Հիշեցնում ենք, որ ASWA բջջային հավելվածը ներդրվել է 2020թ․-ի փետրվար ամսից։ «ASWA» բջջային հավելվածի միջոցով գրանցվում էին Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով կարգավորվող պատահարները։ «ASWA» բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 14 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ «App Store» և «Google Play Store» հարթակներից։ 
«ASWA» բջջային հավելվածի հղումներն են․ 
«App Store» հարթակում՝ https://apps.apple.com/am/app/aswa/id1496323455     
«Google Play Store» հարթակում՝ https://play.google.com/store/apps/details?id=am.aswa.aswa 

Թարմացվել է՝ 18.11.2021 10:49:19