Կանոնադրության գրանցում 11.10.2022
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի սեպտեմբերի 30-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի հոկտեմբերի 1-ին։
Կանոնադրությունում մասնավորապես իրականացվել են հետևյալ փոփոխությունները՝
1. Ուժը կորցրած է ճանաչվել այն
պահանաջը, որի համաձայն առնվազն 5 տարին մեկ անգամ Բյուրոյի խորհրդի նիստում պետք է
քննարկվի ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական գումարի չափի փոփոխման օրենսդրական գործընթաց
նախաձեռնելու միջնորդությամբ Կենտրոնական բանկ դիմելու անհրաժեշտության հարցը։ Բանն
այն է, որ ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական գումարի չափի փոփոխման գործընթացը փաստացի իրականացվում
է Բյուրոյի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) որոշմամբ՝ Բյուրոյի կանոնների շրջանակներում՝
պահպանելով համապատասխան իրավական կարգավորումները, որը, բնականաբար, ավելի օպերատիվ
է և դյուրին, քան օրենսդրական փոփոխության նախաձեռնումը։ Համապատասխանաբար, հիշյալ
պահանջն այս պահի դրությամբ արդիական չէ։
2. Ընդլայնվել է Բյուրոյի գործադիր
տնօրենի կողմից Խորհրդի սահմանած կարգով և պարբերականությամբ Խորհրդին ներկայացվող
հաշվետվությունների կազմը՝ այն համապատասխանեցնելով «Հայաստանի Ավտոապահովագրողների
Բյուրոյի գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, պատասխանատու ակտուարի և ներքին աուդիտի
կողմից Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդին ներկայացվող հաշվետվությունների
ձևը, բովանդակությունը և դրանց ներկայացման կարգը» RL 2-56-01 կանոններով սահմանված
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրենի կողմից Հայաստանի Ավտոապահովագրողների
Բյուրոյի խորհրդին ներկայացվող հաշվետվության» համար սահմանված ձևաչափին։
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնադրության ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Բյուրոյի մասին» բաժնի «Բյուրոյի կանոնադրությունը,
այլ ներքին իրավական ակտեր» ենթաբաժնում։