Հարգելի պարտապաններ 26.09.2023
Հարգելի պարտապաններ,
Տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրների պատճառով՝ սույն թվականի
սեպտեմբերի 27-29 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի
իրավաբանական ծառայությունը Բյուրոյի պարտապաններին չի կարողանա տրամադրել տեղեկատվություն
իրենց պարտավորությունների վերաբերյալ։
Մեր մասնագետները անում են ամեն հնարավորը խնդիրը սեղմ ժամկետներում
լուծելու համար։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության
համար։
Հարգանքով՝ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո։