Թափուր աշխատատեղի մրցույթ 14.11.2023
Պաշտոն․ Պատասխանատու ակտուար
Վայր: Հանրապետության 22, Երևան, ՀՀ
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն
պատասխանատու ակտուարի թափուր պաշտոնը ստանձնելու նպատակով աշխատանքի է հրավիրում փորձառու ակտուարի ։
Աշխատանքային
պարտականություններ։
- ԱՊՊԱ ոլորտի թվային շարքերի և միտումների պարբերական մոնիթորինգ և վերլուծություն,
- Առնվազն տարեկան մեկ անգամ ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի, ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքների և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունների և դրանց փոփոխման անհրաժեշտության վերաբերյալ Բյուրոյի գործադիր տնօրենին և խորհրդին եզրակացությունների տրամադրում,
- Երաշխավորման ֆոնդի միջոցների անբավարարության և անհրաժեշտ միջոցների ներգրավման վերաբերյալ եզրակացությունների ներկայացում Բյուրոյի գործադիր տնօրենին և խորհրդին,
- ՀՀ կենտրոնական բանկի և ապահովագրական ընկերությունների ակտուարների հետ ԱՊՊԱ ոլորտի վիճակագրության, միտումների և առկա խնդիրների վերլուծությունների և համապատասխան ազդակների տրամադրման ուղղությամբ պարբերական վերլուծությունների իրականացում,
- Մասնակցություն Բյուրոյի ներդրումային հանձնաժողովի գործունեությանը,
- Օժանդակություն ԱՊՊԱ ոլորտում իրականացված հատուցումներով պայմանավորված՝ փոխադարձ հաշվարկների իրականացման գործընթացին,
- Բյուրոյի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և դրանցում չընդգրկված աշխատողների հետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման ապահովում,
- Օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով, Բյուրոյի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտերով պատասխանատու ակտուարի համար սահմանված այլ լիազորությունների և պարտականությունների իրականացման ապահովում:
- Բյուրոյի իրավական ակտերով սահմանված այլ պահանջների պահպանում։
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորումներ:
- Բարձրագույն մասնագիտական (ակտուարական, վիճակագրական, մաթեմատիկական, ինժեներատնտեսագիտական)
- Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, համապատասխանություն oրենքով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության պատասխանատու ակտուարի համար սահմանված մասնագիտական համապատասխանության և որակավորման պահանջներին:
- Հայերենի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն հաղորդակցվելու բավարար իմացություն,
- Ակտուարական հաշվարկների համար կիրառվող ծրագրեր մասնավորապես՝ Microsoft Excel (Data tables, Simulations & solver, Forecasts), Python (Jupyter Notebook) or R. (basic), SQL (basic), Microsoft Power BI or Tableau և SPSS, EVIEWS ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն և համանման այլ ծրագրեր:
Անձնական հատկանիշներ
- նախաձեռնողականություն,
- պատասխանատվություն,
- թիմային աշխատելու հմտություններ,
- հաղորդակցվելու հմտություններ,
- վերլուծական հմտություններ
- գրավոր ու բանավոր ներկայացման հմտություններ,
- ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
- անկախություն,
- գաղտնապահություն,
- հուզական կայունություն։
Աշխատավարձ։ Հիմնված փորձի և հմտությունների
վրա
Դիմումների
ընդունման վերջնաժամկետ։ 2023թ․ դեկտեմբերի 5
Դիմումների
ընդունման ընթացակարգ: Վերոնշյալ պահանջներին
համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրություններն ուղարկել info@appa.am հասցեին՝ «թեմա» դաշտում անպայման նշելով «Պատասխանատու ակտուար»
պաշտոնը։
Մենք շնորհակալ
ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն
նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։