Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Պարտադիր բանկային հաշվեհամար 04.04.2024

Հարգելի ապահովադիրներ,

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար պայմանագրում պետք է պարտադիր լրացնել ապահովադրին կամ նրա (ֆիզիկական անձի դպքում) կողմից նոտարական կարգով լիազորված անձին պատկանող բանկային հաշվեհամարը։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ համակարգում հնարավոր է լրացնել ցանկացած տեսակի հաշվեհամար, քանի որ համակարգում դրանք տարանջատված չեն՝ ըստ տեսակների։ Այդուհանդերձ հետագա խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք ձեռնպահ մնալ պայմանագրում Ձեր հատուկ բանկային հաշիվը (օրինակ՝ սոցիալական ապահովության (կենսաթոշակային) հաշիվ) լրացնելուց։ Բանն այն է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50.1-րդ գլխի՝ այդ հաշվին  կարող են մուտքագրվել բացառապես հատուկ նպատակով փոխանցված գումարները (օրինակ՝ կենսաթոշակները), ուստի հետագայում ԱՊՊԱ ոլորտում Ձեր հաշվին ցանկացած գումարներ (օրինակ հատուցման գումարը) փոխանցելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում դրանց մուտքագրումը բանկի կողմից կարող է մերժվել։


Հարգանքով,

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Թարմացվել է՝ 04.04.2024 18:06:53