RL1-002 կանոնի գրանցում 08.07.2024
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 19-ին գրանցվել է Բյուրոյի խորհրդի
կողմից հաստատված
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական
ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում (այսուհետ՝
Կանոններ) կատարված փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել սույն թվականի հունիսի 19-ին։
Կանոնների նոր խմբագրությամբ
տարբերակն արտացոլված է
Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխությունն ընդգծված է։
Կանոններով պատահական թվի ընտրության
ժամը սահմանվել է ժամը 11։00, քանի որ ժամը 17։00-ին փոխհաշվարկ իրականացվելու դեպքում
մոտ կես օրվա կտրվածքով ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող տվյալները ճշգրիտ չէին ստացվում։
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։