Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում - RL1-003 22.08.2024

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 14-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումը, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի օգոստոսի 14-ին։

Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ընդգծված են։

Կանոններում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները.

1.ԱՊՊԱ պայմանագրերի գծով ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների բեռնվածության կազմում փորձաքննության ծախսերի ողջամտություն ապահովելու նպատակով Բյուրոյի համար իրավասություն է սահմանվել փորձագետներից պահանջելու համապատասխան վիճակագրական տվյալների վրա հիմնված հստակ հաշվարկներ և հիմնավորումներ և միայն դրանց համաձայնություն տրամադրելուց հետո թույլատրել գնային փոփոխությունների իրականացումը։

2.Փորձը ցույց է տվել, որ փորձագետների միջև պատվերների բաշխման սահմանափակումներ սահմանելու դեպքում փորձագետները դրանք շրջանցելու նպատակով արհեստականորեն տրոհվում են մի քանի կազմակերպությունների։ Նշված մեխանիզմը ֆինանսապես ոչ արդյունավետ դարձնելու նպատակով ավելացվել է փորձագիտական կազմակերպությունների կազմում աշխատող փորձագետների քանակին ներկայացվող պահանջը։ Ընդ որում, հիշյալ փոփոխությունը գործող փորձագիտական կազմակերպությունների վրա կտարածվի միայն 2025թ-ի սեպտեմբերից։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

 

 

 

Թարմացվել է՝ 22.08.2024 23:50:54