Կանոնների փոփոխության ներդրման մասին 04.12.2024
Տեղեկացնում
ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 20-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 26/01/2023թ-ի թիվ 5-Լ որոշմամբ
հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 21/03/2023թ-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր
պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ)
Հավելված 1-ի Ձև 1․1-ի 7.1-րդ կետի լրացումը։
Կանոններում կատարված լրացումը
վերաբերում է ԱՊՊԱ ոլորտում նախատեսված գործընթացների նպատակով Բյուրոյի, նրա անդամ
ապահովագրական ընկերությունների կամ երրորդ անձանց միջև ապահովադրի վերաբերյալ ցանկացած
փաստաթղթի, տեղեկության, տեսանյութի, լուսանկարի կամ այլ նյութի շրջանառման թույլտվության
տրամադրմանը։
Տեղեկացնում ենք, որ Կանոնների լրացումն ուժի մեջ մտնելուց հետո
դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։