Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Նորություններ

Կանոնների գրանցում 24.05.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 23-ին գրանցվել է «ԱՊՊԱ ոլորտում հրապարակվող և ապահովագրական ընկերությունների ներքին օգտագործման համար տրամադրվող վիճակագրության» RL 1-011 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) նոր խմբագրությամբ տարբերակն, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հունիսի 1-ին։ Կանոններում իրականացված փոփոխությունները պայմանավորված են Բյուրոյի կողմից հրապարակվող տեղեկատվության կազմի ընդլայնման, դրա ստացման և հրապարակման գործընթացի կատարելագործման անհրաժեշտությամբ, ինչպես նաև տեղեկատվության ստանդարտացման և ըստ օգտագործողների հասանելիությունների կարգավորման անհրաժեշտությամբ։ Կանոններով սահմանվել է նաև ԱՊՊԱ համակարգում հրապարակվող և ապահովագրական ընկերությունների և (կամ) ՀՀ կենտրոնական բանկի ներքին օգտագործման համար տրամադրվող վիճակագրության մատրիցա, որի «Ընթացիկ հասանելիություն» սյունակում Բյուրոյի կողմից մշտապես կթարմացվեն և կհրապարակվեն մատրիցայի համապատասխան տվյալի ստացման ընթացիկ հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը: Կանոնների ինկորպորացված տարբերակներն դրանց ուժի մեջ մտնելու պահին տեղադրվելու են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 24.05.2019 16:34:06