Կանոնների գրանցում 19.07.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հուլիսի 19-ին գրանցվել են «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հուլիսի 29-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ լրացումներն ընդգծված են։ Կանոններում իրականացված փոփոխություններով կարգավորվել են ԱՊՊԱ համակարգում որևէ ապահովագրական ընկերության անվճարունակ կամ սնանկ ճանաչվելու դեպքերում ԱՊՊԱ ոլորտում իրականացվող հատուցումների և փոխհաշվարկների գործընթացը։ Կանոնների ինկորպորացված տարբերակներն դրանց ուժի մեջ մտնելու պահին տեղադրվելու են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։