Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 06.11.2020 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 17-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) հետևյալ կարգավորումները՝ 

- ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին 10 օր և ավելի ժամկետով գործող ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրերը կնքմանը հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթները, 
- Կանոնների Հավելված 4-ով սահմանված ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու (ներառյալ՝ ժամանակավոր) կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը Ապահովադրից տարբերվող այլ անձի անունով գրանցվելու դեպքերում ԱՊՊԱ պայմանագրի ինքնաշխատ վաղաժամկետ դադարեցման (առանց ապահովադրի կողմից ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու) հնարավորության վերաբերյալ դրույթները՝ միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ապահովագրական ընկերությանը համապատասխան հիմքի առկայության վերաբերյալ տեղեկատվության ստացման դեպքերում։ 
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 06.11.2020 15:10:51