Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 17.12.2020 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի դեկտեմբերի 15-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից                     հաս­տատ­ված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի դեկտեմբերի 27-ին, բացառությամբ Կանոնների տիպային ձևերում (Ձև 2.1, Ձև 2.2, Ձև 2.5, Ձև 8.1, Ձև 8.2, Ձև 9.2) կատարված փոփոխությունների, որոնց տեխնիկական լուծումների ներդրումը դեռևս լիովին չի ապահովվել։ Վերջինների ուժի մեջ մտնելու մասով Բյուրոյի կողմից լրացուցիչ կծանուցվի։

Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է RL 1-001 կանոններ  հղմամբ, որտեղ փոփոխությունները և լրացումները ընդգծված են։ Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխություն­ները և լրացումները` 

 1. Սահմանվել է, որ եթե ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողի կողմից ապահովագրական ընկերությանը չեն ներկայացվել այնպիսի փաստաթղթեր, որոնք որպես կանոն ԱՊՊԱ համակարգում ստացվում են համապատասխան էլեկտրոնային հարթակների միջոցով, ապա այդպիսի փաստաթղթերի մասով ներկայացման ենթակա, բայց դեռևս չներկայացված փաստաթղթերի ցանկը տուժողին տրամադրվում է նշված անհնարինության փաստը ընկերությանը հայտնի դառնալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում։ 
2. Սահմանվել է, որ հատուցման ստացման փաստը համարվում է հաստատված նաև այն դեպքերում, երբ տուժողը հայտարարել է պատահարի հետևանքով իրեն պատճառված վնասը հարթված լինելու մասին, որն իրավական նշանակություն է ունեցել քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից վերջնական որոշում կայացնելու համար կամ այդպիսի հայտարարություն կատարված լինելու մասին նշումն առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտում։ 
3. Սահմանվել է, որ պատճառների փորձագետի կողմից տրամադրված փորձագիտական եզրակացությունում պատահարի ձևացման և (կամ) տրանսպորտային միջոցների վրա առկա հետքերի՝ վթարի հետ անհամատեղելիության մասին նշում կատարված լինելու դեպքում, փորձաքննություն պահանջող կողմը այդ հիմքով հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացնում համապատասխան իրավապահ մարմիններին։ 
4. Սահմանվել է, որ ապահովագրական հատուցման դիմումն ստացած և ապահովագրական հատուցման պարտավորություն ունեցող ապահովագրական ընկերությունները պարտավոր են համագործակցել ապահովագրական խարդախությունների դեմ պայքարում, մասնավորապես միմյանց տրամադրեն համապատասխան հատուցման գործընթացի շրջանակներում ապահովագրական խարդախությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մասին տեղեկատվություն։
5. Սահմանվել է, որ փորձագետը տրանսպորտային միջոցների վրա առկա հետքերի՝ պատվերին կից ներկայացված վթարի հետ անհամատեղելիության վերաբերյալ եզրահանգում կարող է կատարել միայն այն դեպքերում, երբ վթարի ոչ մի մեխանիզմի պայմաններում տրանսպորտային միջոցների վրա առկա հետքերը չէին կարող առաջանալ։ 
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա՝ այդ փոփոխություններով ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։    

Թարմացվել է՝ 17.12.2020 14:19:36